Ի՞նչ է պրեսս-քիթը

Comments are off for this post

timthumb (2)

Մարքեթինգ-քիթի մասին արդեն խոսել ենք, պրեսս-քիթն էլ նման է մարքեթինգ քիթին, բայց ավելի շատ լրագրողների ու կազմակերպության հետ ավելի մանրամասն ծանոթանալ ցանկացողների համար:

Եթե մարքեթիինգ-քիթը վաճառքի գործիք է, ապա պրեսս-քիթը` PR-ի: Պրեսս-քիթը նոխօրորք պատրաստված թղթապանակ է, որի մեջ առկա են լուսանկարներ, մամուլի հաղորդագրություններ, կազմակերպության մասին տեղեկատվություն և այլ նմանատիպ նյութեր, որոնք կարելի է տրամադրել ցանկացած մարդու, ով ցանկանում է ավելի մանրամասն իմանալ Ձեր կազմակերպության մասին:

Պրեսս-քիթն այնպես պետք է լինի, որ հնարավոր լինի ավելացնել ընթացիկ մամուլի հաղորդագրություն ու բաժանել լրագրողներին: Պրեսս-քիթը չպետք է գովազդի նմանվի, այն ավելի շատ տեղեկատվական նյութերի հավաքածու է, ոչ թե գովազդային:

Պրեսս-քիթի հիմնական բաղադրիչներն են.

  • Տեղեկատվություն կազմակերպության մասին: Այս փաստաթղթում ներառում ենք անհրաժեշտ տեղեկատվություն կազմակերպության մասին, այդ թվում տեղեկատվություն կառուցվածքի, իրականացրած ծրագրերի, գործընկերների կարծիքներ:
  • Ձեր հիմնական հաղորդագրությունը (message): Այս բաժնում անհրաժեշտ է ներառել տեղեկատվություն Ձեր մրցակցային առավելությունների, Ձեր հիմնական ապրանքի, ծառայության մասին:
  • Գործընթացների նկարագրություն: Այս հատվածում ներկայացնում եք այն ունիկալ գործողությունները, որոնք դուք անում եք ապրանքի կամ ծառայության մատուցման ժամանակ: Գործընթացների նկարագրությունը պետք է մանրամասն լինի, որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի Ձեր գործունեության էության մասին:
  • Հաջողության պատմություններ: Այս բաժնում անհրաժեշտ է ներառել Ձեր ամենահայտնի հաճախորդների հաջողության պատմությունները, որոնց հասել են Ձեր հետ համագործակցության արդյունքում: Առանց պաթետիկ խոսքերի ու գովազդայի տեքստերի, ուղղակի նկարագրել, թե ինչ գործընթացներ եք իրականացրել ու ինչ արդյունքի եք հասել: Անհրաժեշտ է ներկայացնել միայն չոր թվեր ու գործընթացներ:
  • Տեղեկատվություն ղեկավարության մասին: Այս հատվածում համառոտ ներկայացվում է տեղեկատվություն տնօրենների ու սեփականատերերի, նրանց գործունեության մասին:
  • Լուսանկարներ: Պրեսս-քիթում անհրաժեշտ է ներառել որակյալ, մեծ ու տպավորիչ լուսանկարներ ծառայությունից, ապրանքից, ինչպես նաև ղեկավարման օղակների լուսանկարները:

PR խնդիրներ լուծող իրադարձությունից հետո պրեսս-քիթերը բաժանվում են բոլոր լրագրողներին ու հետաքրքրված անձանց, որպեսզի նրանք նյութ ունենան կազմակերպության մասին ավելի մանրամասն ծանոթանալու համար: Պրեսս-քիթը միշտ պետք է ձեռքի տակ լինի, որ հնարավոր լինի օգտագործել լրագրողների հետ ընթացիք անհատական հանդիպումների ժամանակ:

Անհրաժեշտ է ունենալ նաև պրես-քիթի PDF տարբերակը, որպեսզի էլեկտրոնային նամակներ կամ էլեկտրոնային մամուլի հաղորդագրություններ ուղարկելիս էլ կցել նամակին:

Մարքեթինգային այլ գործիքների մասին «Չոր մարքեթինգ» գրոքում կամ համանուն սեմինարի ժամանակ:

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ 
ggTaxi-ի օպերացիոն գծով տնօրեն,
ԵՊՀ դասախոս

Facebook Comments

Comments are closed.

Լավագույն մարքեթինգային հոդվածները
Ձեր էլ․հասցեին
Ձեր տեղեկատվությունը երբեք չի տրամադրվի երրորդ անձի: