«Հաճախորդը հիմա անկեղծության ու սրտացավության պակաս ունի».Արմեն Գալստյան

Մեկնաբանություններ Չկան

Այս անգամ «Չոր մարքեթինգ» թիմը անդրադարձել է Փայլ-Դենտ ստոմատոլոգիական կլինիկայի ստեղծման ու առաջընթացի պատմությանը,  որի շրջանակներում բժիշկ բիզնեսմեն Արմեն Գալստյանը  կպատմի իր հաջողության պատմությունը:

-Երբ և Ինչպե՞ս սկսեցիք Ձեր բիզնեսը:

­-«Փայլ-դենտը» հիմնադրվել է 2005 թ.: Մինչ այդ՝ շուրջ 13 տարի, բնակվում և աշխատում էի Հունաստանում: Բայց որոշեցի վերադառնալ Հայաստան և իմ սիրելի երկրում ինչ-որ լավ բան ստեղծել: 13 տարի Հունաստանում գտնվելով՝ չէի ուզում թեկուզ 13 օր ավելի մնալ, չնայած Հունաստանը սիրեցի մի այլ սիրով: Եկա Հայաստան, ու որոշեցի հիմնադրել «Փայլ-դենտ» ատամնաբուժական կլինիկան:

Ինչու՞ հենց ատամնաբուժական կլինիկա:

-Կլինիկա հիմնադրեցի, քանի որ ես էլ էի մասնագիտությամբ ատամնաբույժ, քույրս էլ, փեսաս էլ՝ նեղ ընտանեկան բիզնես էր: Որոշեցինք, որ եթե պետք է գնանք ուրիշների կլինիկաներում աշխատենք, ավելի լավ է հիմնենք մերը ՝ որպես ընտանեկան բիզնես: Այդքան տարի օտարության մեջ գտնվելով՝ հասկացա, որ եթե խոսքը վերաբերում է բիզնեսին, ապա չպետք է եռանդ խնայես, ոչ էլ վախենաս ներդրումներից: Պետք է գիշեր-ցերեկ աշխատես, անկախ ամեն ինչից: Եթե լինես աշխատասեր, չվախենաս ներդրումներից՝ հաստատ կհասնես հաջողությունների:

Արդյո՞ք դժվար է Հայաստանում բիզնես անելը:

Միանգամից ասեմ, որ ընդհանրապես չեմ փոշմանել, որովհետև գիտեմ՝ ուր եմ եկել, ու շատ ուրախ եմ, որ իմ երկրում եմ գտնվում, աշխատում, իմ ժողովրդին եմ ծառայում: Թեկուզ շատ չնչին ներդրումով, թեկուզ մի քանի լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելով, իմ ասպարեզում պիտանի լինելով՝ նպաստում եմ այս երկրի զարգացմանը:
Հայաստանում բիզնեսները լավ էլ աշխատում են: Հենց հիմա նորից Հունաստան գնալ աշխատելու հնարավորություն կա, բայց ես չեմ ուզում գնալ, որովհետև Հայաստանում ոչ միայն լավ եմ զգում, այլև այստեղ աճելու, զարգանալու ավելի շատ հնարավորություններ կան: Ու բիզնեսի տեսանկյունից ինչքան հում, այնքան ավելի լավ, մենք առաջինը կարող ենք բացահայտել չբացահայտված հնարավորությունները:
Ամեն երկրում էլ դժվարություններՙ կան, Հայաստանում նույնպես, բայց՝ հաղթահարելի: Օրենքները, ստանդարտները, պահանջները բավարարելով՝ սկսել ու մինչ օրս էլ նորմալ աշխատում եմ: Փառք Աստծո, մինչ օրս խնդիր չեմ ունեցել, ոչ մեկն էլ թարս չի նայել իմ ուղղությամբ կամ չի ասել, այսինչ հարցը պետք է այսպես լուծվի, որ այսպես լինի, կամ այնպես չլինի:

Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

-Հաջողության ամենամեծ «գաղտնիքը» սրտացավությունն է: Ես Հայաստանում միակ ատամնաբույժը չեմ, Հայաստանի ամենալավ ատամնաբույժը չեմ, բայց ես Հայաստանի ամենասրտացավ ատամնաբույժներից մեկն եմ ուզում լինել:

Ինչ՞ խորհուրդ կտաք ապագա բիզնեսմեներին, կամ նրանց, ովքեր արդեն որոշակի քայլեր են արել բիզնես ոլորտում:

— Եղիր անկեղծ ու հավատա այն ամենին, ինչ անում ես: Եթե չհավատաս, ինչպե՞ս կարող ես ուրիշներին համոզել, որ քեզ կամ քո գործին հավատան:

Facebook Comments

Մեկնաբանություն

Լավագույն մարքեթինգային հոդվածները
Ձեր էլ․հասցեին
Ձեր տեղեկատվությունը երբեք չի տրամադրվի երրորդ անձի: