Comments are off for this post

1000 դոլար լավ գաղափարի համար

timthumb (1)

Մեզ սեմինարների ժամանակ միշտ դիմում են տարբեր մարդիկ, թե ինչպես կարելի է գաղափարի համար գումար ստանալ: Սովորաբար բոլորին ասում ենք, որ գաղափարի համար գումար չեն տալիս, գումար ներդնում են ավելի շատ գաղափարն իրականացնելու դեպքում կամ իրականացնելու ընթացքում:

Սակայն ստորև կգրեմ մի հիմնադրամի մասին, որը գումար է տրամադրում զուտ գաղափարի համար, այն էլ առանց թղթաբանության:

Աշխարհում գոյություն ունի «Awesome» հիմնադրամ, որի խնդիրն է կամավորների օգնությամբ գումար հավաքագրել և այն տրամադրել ինչ-որ օրիգինալ, մարդկանց միավորող ու հետաքրքիր գաղափարի համար:

Հայաստանը միացած է այդ շարժմանը և հայկական «Awesome»-նամեն ամիս ընտրվում են որոշ գաղափարներ ու այդ գաղափարի իրականացման համար տրամադրվում է 1000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Դրամաշնորը տրամադրվում է առանց թղթաբանության ու քաշքշուքների, միակ պահանջը գաղափարի իրականացումն է:

«Awesome» գաղափարները մի քանի սկզբունք ունեն.

• Նորարար, հետաքրքիր և արտասովոր գաղափարներ, որորնք միավորող են և դրական ազդցություն ունեն

• Գաղափարներ, որոնք հեռուն գնալու ներուժ ունեն

• Նախագծեր, որտեղ դրամաշնորհը կարող է խթան հանդիսանալ սկսելու մի նոր բան

Գաղափարների ներկայացման վերջնաժամկետն ամեն ամսվա վերջին օրն է, իսկ գումարի տրամադրման որոշումը կայացվում է մինչև հաջորդ ամիս 15-ը:

Այնպես որ ընկերներ, եթե ունեք օրիգինալ, նորարար, զարմացնող գաղափար, ապա դիմեք «Օսմ» հիմնադրամին, և գուցե նրանց տված գումարը մեծ պրոյեկտի սկիզբ հանդիսանա:

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ

Facebook Comments

Comments are closed.

Լավագույն մարքեթինգային հոդվածները
Ձեր էլ․հասցեին
Ձեր տեղեկատվությունը երբեք չի տրամադրվի երրորդ անձի: