Բիզնես այց Իսրայել 2. Թարմացված

Այս ամռանն իրականացրինք առաջին բիզնես այցը դեպի Իսրայել, որին մասնակցեցին տասից ավել գործարարներ: Առաջին այցելությունից հետո բիզնես տուրն ավելի հղկվեց և կատարելագործվեց և թարմեցված ծրագիրը ներկայացնում ենք ստորև:

Բիզնես տուրը նրանց համար է, ովքեր ցանկանում են ծանոթանալ Իսրայելի բիզնեսի առաջատար տեխնոլոգիաների հետ, կապեր հաստատել և գործընկերներ գտնել Իսրայելի բիզնես շրջանակներում:

Այցելությունը կլինի մարտի 18-ից 25-ին:

1-ին օր: Վայրեջք Բէն-Գուրիոն օդանավակայան և տրանսվեր Թել-Ավիվ: Տեղավորում և գիշերակաց հյուրանոցում:
2-րդ օր: Այցելություն նռան գինու արտադրամաս և պլանտացիա, ծանոթացում նռան աճեցման և գինի ստանալու իսրայելական տեխնոլոգիաների հետ: Հետո այցելություն գոմեշների բուծումով և գոմեշի կաթից տարբեր մթերնքեր արտադրող ընկերություն, ծանոթացում արտադրական պրոցեսների հետ:
Օրվա երկրորդ կեսը մշակութային է, այցելություն հին Յաֆֆո, որտեղ ըստ ավանդույթի Նոյն իր տապանն է կառուցել: Քայլք փողոցներով, որտեղով անցել է Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոնը, Ռիչարդ Առյուծասիրտ թագավորը և այլք:
Հանգիստ Միջերկրական ծավի ափին և գիշերակաց Թելլ-Ավիվում:
3-րդ օր: Այցելություն «Ալիգոտե» գինու արտադրություն, որտեղ արդեն երրորդ սերունդն է մասնագիտանում գինու ստեղծման գործում: Ծանոթացում տեղական գինու արտադրության առանձնահատկությունների ու սկզբունքների հետ:
Այցելություն «Մաագալ» կիբբուց, ծանոթացում կաթիլային համակարգի ներդրման առաջատար տեխնոլոգիաների և տեղական փորձի հետ:
Օրվա երկրորդ մասում ազատ ժամանակ, լող և հանգիստ Միջերկրական ծովի ափին:
Գիշերակաց Թելլ-Ավիվում:
4-րդ օր: Այցելություն «Սոմակ» գինու արտադրություն, ծանոթացում ընտանեկան գինու արտադրության առանձնահատկությունների հետ:
Այցելություն կոսմետիկա արտադրող «Աննա Լոտան» ընկերություն, ծանոթացում իսրայելական կոսմետիկայի արտադրության առանձնահատկությունների ու տեխնոլոգիաներ հետ:
Այցելություն «Գէն Շմուէլ» կիբբուց, որը մասնագիտացած է ելակի, մալինայի և ծաղիկների արտադրության հարցում: Ծանոթացում ելակի ու մալինայի առաջատար տեխնոլոգիաների հետ:
Օրվա ավարտին ազատ ժամանակ, հանգիստ Միջերկրական ծովի ափին:
Գիշերակաց Թելլ-Ավիվում:
5-րդ օր: Այցելություն «Բարկան» գինու գործարան: 1899 թվականին հիմնված «Բարկանն» գործարանն Իսրայելի ամենամեծ ու ամենահին գործարաններից է, որը մասնագիտացած է գինու, թունդ ալկոհոլային խմիչքների, հանքային ջրերի արտադրության ոլորտում: Սպասարկում է 11 հազար b2b հաճախորդների: «Բարկանը» տարեկան արտադրում է 10 միլիոն շիշ գինի, որից 700 հազարն արտահանում է: «Բարկանն» Իսրայելում ունի 3000 հեկտար գինու այգիներ:
Երկրորդ այցելությունը այծի պանիր արտադրող «Շվիլ Էզիմ» ֆերման է, որտեղ կծանոթանանք այծերի բուծման ու պանիր արտադրելու տեխնոլոգիաների հետ:
Գիշերակաց Երուսաղեմում:
6-րդ օր: Այցելություն «Այլմոգ» կիբբուց, որը երկար ժամանակ է մասնագիտացած է կովերի բուծումով: Բազմաթիվ առաջատար տեխնոլոգիաների կիրառման արդյունքում կիբբուցը ռեկորդներ է խփում կովերի կաթնատվության հարցում:
Այցելություն Մեռյալ ծով, որը միակ ծովն է, որը ծովի մակերեսից 420 մետր ներքև է տեղավորված, իսկ աղի պարունակությունը ջրում 35 տոկոսի սահմաններում է, ինչի արդյունքում ջուրը բազմաթիվ բուժական հատկություններ է ստացել: Լող Մեռյալ ծովում, բուժական պրոցեդուրաների անցկացում:
Այցելություն AXAVA կոսմետիկա արտադրող ընկրեության խանութ-սրահ, ծանոթացում ընկերության գործունեության հետ:
Գիշերակաց Երուսաղեմում:
7-րդ օր: Երրորդ օրը միակ մշակութային օրն է: Այցելություն Քրիստոսի ծննդավայրի տաճար, Երուսաղեմի պանորամա, Սուրբ Ծնունդի քարանձավ, հին քաղաքի տաճարները, Երուսաղեմի քրիստոնեական թաղամաս,
Սուրբ Աստվածածնի դամբարան, այցելություն Հայկական թաղամաս, հայկական եկեղեցի: Կարդո փողոց, որը եղել է Հռոմեական դարաշրջանի կենտրոնական փողոցը, հրեական թաղամաս, արաբական թաղամաս, արաբական շուկա և գիշերակաց Երուսաղեմում:
8-րդ օր: Այցելություն «Սդե-Էլիյագու» կիբբուց, ծանոթացում առաջատար գյուղատնտեսական տեխնոլոգիաների հետ: Կիբբուցը մասնագիտացած է օրգանիկ գյուղատնտեսական մթերք արտադրելու պրոցեսում: Մասնակիցները կծանոթանան,
թե ինչպես ժամանակակից տեխնոլոգիաներով զարգացնել օրգանիկ գյուղատնտեսությունը: Ցանկացողների համար լրացուցիչ մանրամսն բիո-տուրեր կկազմակերպվեն:
Այցելություն Հորդանան գետ, որտեղ կնքվել է Քրիստոսը, մի շարք տաճարներ ու սրբավայրեր:

Խմբային տրանսվեր օդանավակայան և թռիչք դեպի Երևան:

Իսրայել բիզնես այցի արժեքը 1190 $ է, գումարած 380 $ ավիափոխադրումը: Արժեքում ներառված են նշված բոլոր այցելությունները, տրանսվերը, կեցությունը հյուրանոցում, առավոտյան նախաճաշը, գիդի ծառայությունները, բժշկական ապահովագրությունը, վիզաների գումարը և այլն:

Դիմումի վերջնաժամկետը նոյեմբերի 12-ին է:

Հարցերի դեպքում զանգահարել՝ +374 10 526226, +374 94 526225, +374 96 526225 կամ այցելել ՝ Պուշկինի փող., 21/3 շենք, գրասենյակ 6 և Մովսես Խորենացի փող., «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնի 1-ին հարկ։

Գրանցվել այս հղումով՝ https://goo.gl/gegrtz

Facebook Comments

Comments are closed.

Լավագույն մարքեթինգային հոդվածները
Ձեր էլ․հասցեին
Ձեր տեղեկատվությունը երբեք չի տրամադրվի երրորդ անձի: