Բիզնեսի փաթեթավորում

«Բիզնեսի փաթեթավորում» ասելով նկատի չունենք միայն ապրանքի արտաքին ձևավորումը. բիզնեսի փաթեթավորումն ավելի լայն հասկացություն է: Փաթեթավորումը դա որոշակի նյութական ու ոչ նյութական կրիչների վրա Ձեր բիզնեսի իմաստային ու վիզուալ ներկայացումն է: Նյութական կրիչներ են գրասենյակը, բուկլետները, ապրանքի արտաքին տեսքը, այցեքարտերը, մարքեթինգային նյութերի փաթեթը (marketing kit), իրազեկման թռուցիկները, աշխատակիցների հագուստը և այլն:...

Կարդալ ավելին

Բլոգը որպես մարքեթինգ

· Երկարաժամկետ ազդեցություն: Եթե գովազդի ազդեցությունը կարճաժամկետ է, ապա բլոգի ստեղծած բովանդակությունը կարող է օգնել վաճառքներին երկար ժամանակահատվածում, որովհետև Դուք բլոգում տեղադրում եք հետաքրքիր կոնտենտ, որը ժամանակ առ ժամանակ գրավում է թիրախային լսարանի ուշադրությունն ու նրանց մի մասին էլ դարձնում է գնորդ: · Բլոգը ենթադրում է երկկողմանի հաղորդակցություն: Ի տարբերություն գովազդի, բլոգում...

Կարդալ ավելին

Պարտիզանական մարքեթինգ

Քանի որ ավանդական գովազդային խողովակներով գովազդի տարածումը գնալով ավելի մեծ ծավալների է հասնում, ապա հասարակության մոտ ավանդական գովազդի նկատմամբ «գովազդային կուրություն» է առաջանում, այսինքն` գովազդը տեսնում են, բայց ուշադրություն չեն դարձնում, չեն նկատում: Նման իրավիճակում կարող է օգնել պարտիզանական մարքեթինգը: Պարտիզանական մարքեթինգը (guerrilla marketing) փոքր բյուջեով կամ առանց բյուջե մարքեթինգային...

Կարդալ ավելին

Ինֆոգրաֆիկան մարքեթինգում

Ինֆոգրաֆիկան գրաֆիկայի միջոցով տեղեկատվության փոխանցումն է, որի նպատակն է բարդ տեղեկատվությունը ներկայացնել լսարանին պարզ ու հետաքրքիր տարբերակով: Ինֆոգրաֆիկան կարող է լինել ինչպես տեսանյութերի, այնպես էլ գրաֆիկական նկարների տեսքով: Ամփոփ մեկնաբանմամբ՝ ինֆոգրաֆիկան դիզայնի, տեքստի ու վերլուծության խառնուրդ է: Ինֆոգրաֆիկայի դերն ու նշանակությունը գնալով կարևորվում է, քանի որ մեծանում են տեղեկատվական հոսքերը:...

Կարդալ ավելին

Մարքեթինգ քիթ. Վաճառքի մենեջերի «ծանր հրետանին»

Մարքեթինգ քիթը (marketing kit) վաճառքի մենեջերների գործիքաշարն է, նրանց գլխավոր զենքը, որն օգնում է «դաշտային պայմաններում» պրեզենտացիա անել ու վաճառել: Մարքեթինգ քիթում ներառվում են այն բոլոր նյութերը, որոնք կարող են օգնել, որ պրոդուկտը վաճառվի:   Մարքեթինգ քիթը վաճառքի մենեջերի գործիքների արկղն է: Ինչպես, օրինակ, փականագործի աշխատանքը շատ կբարդանա, եթե ձեռքի...

Կարդալ ավելին

Վաճառող տեսանյութ կամ վիդեո-մարքեթինգ

Վաճառող տեսանյութը գովազդային այլ տեսանյութերից տարբերվում է նրանով, որ վաճառող տեսանյութի գլխավոր խնդիրը դիտորդին կոնկրետ գործողության դրդելը, վաճառելն է: Գովազդային տեսանյութերը կարող են լինել իմիջային, ուշադրություն գրավող, ծանոթացնող և այլն, բայց վաճառող տեսանյութի գլխավոր ֆունկցիան վաճառելն է: Տեսանյութերի միջոցով մարքեթինգային քաղաքականությունը կարող է շատ արդյունավետ լինել, քանի որ տեսանյութն ազդում...

Կարդալ ավելին

Նվերները որպես մարքեթինգային գործիք

Նվերները` որպես մարքեթինգային գործիք, կարող են լինել զեղչերի, բիզնես-հուշանվերների, օրինականացված «ատկատների», օրացույցի, սերվիսի կամ ուշադրության տեսքով: Նվերն, ըստ էության, լրացուցիչ ուշադրություն է, որն օգտագործվում է հաճախորդի լոյալությունը, ուշադրությունը ստանալու համար: Ընդհանուր առմամբ, նվերները՝ որպես մարքեթինգային գործիքներ, կարելի է բաժանել չորս խմբի` նվերներ, որոնք կրում են բիզնեսի մասին տեղեկատվություն, նվերներ, որոնք...

Կարդալ ավելին

Զեղչը որպես պրոդուկտ

Ինչքան մեծ է ապրանքի տեսականին, այնքան մեծ է հավանականությունը, որ գնումներն ավելի շատ կլինեն: Ապրանքի տեսականին «մեծացնելու» տարբերակներից մեկն էլ զեղչեր հայտարարելն է: Զեղչն ինքնին պրոդուկտ է, որը կարելի է վաճառել: Նույնիսկ կան ընկերություններ, որոնք շահույթ են ստանում միայն զեղչերի կուպոնների վաճառքից: Այդ ընկերություններն անվանվում են կուպոնատորներ: Հայաստանում զեղչերի վաճառքով...

Կարդալ ավելին

Փոստով առաջարկի տարածում

Փոստով առաջարկի տարածումը նման է E-mail մարքեթինգին, սակայն միաժամանակ ունի շատ տարբերություններ: Փոստով առաջարկը ենթադրում է ավանդական տարբերակով, թղթի վրա առաջարկի ներկայացում, որն ուղարկվում է փոստի միջոցով: Քանի որ այժմ էլեկտրոնային նամակ ուղարկելը շատ հեշտ է, դրանից օգտվում են սպամ տարածելու սիրահարներն ու հիմնականում ոչ տեղին առաջարկներով հոգնեցնում են պոտենցիալ...

Կարդալ ավելին

Տենդերները որպես վաճառքի արդյունավետ գործոն

Քանի որ Հայաստանում տենդերն ասոցացվում է հիմնականում պետական համակարգում գնումների հետ, շատերն այն չեն դիտարկում որպես վաճառքի կամ գնումների համար օգտագործվող գործոն, մինչդեռ տենդերների միջոցով վաճառքները կամ գնումները կարող են վաճառքի կամ գնումի կարևոր խողովակի վերածվել: Խոսենք տենդերները որպես վաճառքի խողովակ թեմայով: Ըստ օրենքի տենդերներ կարող են հայտարարել ոչ միայն...

Կարդալ ավելին