Ending mind կամ ծրագրավորում վերջից

Մեկնաբանություններ Չկան

Ending mind կամ վերջից ծրագրավորում տեխնիկան ծնվել է ամերիկյան բիզնես միջավայրում: Այս գործիքն օգտագործվում է տարբեր ոլորտներում, անձնական կյանքի, վաճառքների, մարքեթինգի և այլն: Մենք բնականաբար կդիտարկենք մարքեթիգի տեսանկյունից: Սովորաբար մենք մեր բիզնես նպատակները, վաճառքների աճը կառուցում ենք հիմնվելով ներկա իրավիճակի կամ ներկա ռեսուրսների վրա: Այդ գործելավորճն ունի մի շարք առավելություններ, սակայն որոշ հարցերում թերի է, քանի որ խթան չի հանդիսանում առկա ռեսուրսներից բացի այլ ելք փնտրել և սահմանափակում է մեզ: Իսկ վերջից ծրագրավորելու դեպքում նպատակն է հուշում գործողություններն ու ռեսուրսներ գտնելու ուղին:

Վերջից ծրագրավորելու դեպքում նպատակն օգնում է, որ օպերացիոն, առօրյա խնդիրները չխեղդեն մեզ ու ամեն օր կարողանանք ժամանակ տրամադրել մեր հիմնական նպատակին:

Նպատակ դնելուց կարևոր է, որ այն «շոշափելի» լինի, այսինքն ոչ թե բարի կամքի կամ ցանկության դրսևորում, այլ նպատակ, որն այդ պահին ձեզանից հեռու է, բայց հասանելի է թվում: Օրինակ, եթե Ձեր ամսեկան վաճառքները  1 000 000 դրամի սահմաններում են, պետք չէ նպատակ դնել հասնելու 100 միլիոնի, ավելի իրատեսական է կենտրոնանալ 3, 5 կամ 10 միլիոնի վրա:

Վերջից պլանավորելու դեպքում նպատակին հասնելու համար պետք է այսպիսի հաշվարկ անել: Օրինակ, եթե խնդիր ունենք 1 000 000 $-ի վաճառք ունենալ, ի՞նչ է պետք դրա համար: 200 $-ոց պրոդուկտ վաճառել 5 000 մարդու կամ 500 $-ոց պրոդուկտ 2 000 մարդու կամ՝ 1000 $-ոց պրոդուկտ 1000 հոգու, 2000$-ոց պրոդուկտ 500-ի և այլն: Իսկ եթե բաժանորդավճարի տարբերակով լինի, ապա կարող ենք ավելի մատչելի պրոդուկտ ստանալ: Օրինակ՝  5000 մարդ ամիսը 17 $ եթե վճարի 12 ամիս, ապա կունենանք 1 000 000 $: Կամ 2000 մարդ 42 $ 12 ամիս կամ 1000 մարդ 83 $ 12 ամիս, 250 մարդ 333 $/ամիս և այլն: Վերոնշյալ հաշվարկից հետո կարելի է մտածել համապատասխան պրոդուկտ ստեղծելու մասին:

Ending mind գործիքն այլ կերպ էլ կարելի է ձևակերպել, օրինակ, Մ (միջին չեկ) * Վ (վաճառքների թիվ) = Ն (նպատակ), Մ*Վ=Ն:

Երբ վերոնշյալ սկզբունքով արդեն ծրագրավորել ենք մեր նպատակը, անհրաժեշտ է հաշվարկել, թե ինչպես հասնել այդ նպատակին: Այսինքն ծրագրավորել վաճառքի ձագարը կամ ձագարները, ըստ կոնվերսիայի համապատասխան տոկոսների:

Որոշում ենք հիմնական ու երկրորդային պրոդուկտների ցանկը, որոնք պետք վաճառենք տվյալ ժամանակահատվածում մեր նպատակներին հասնելու համար, որոշում ենք օրեկան վաճառքների քանակը, որը կօգնի հասնել մեր նպատակին, հետո հաճախորդների քանակը, որոնց ամեն օր պետք է ներգրավենք մեր սրահ, կայք, սոցիալական ցանցրի էջերին, որպեսզի ունենանք համապատասխան քանակի վաճառքներ: Օրինակ, եթե խնդիր ունենք օրը 15 վաճառք անել, իսկ մեր կոնվերսիան 10 % է, նշանակում է ամեն օր մենա պետք է կարողանանք 150 մարդ ներգրավել մեր սրահ/կայք: Մնում է բյուջե ու մարքեթինգային ռազմավարություն մշակել, թե ինչպես հասնել օրեկան 150 այցելության: Այս փուլում անհրաժեշտ է նաև մշակել օֆեր (offer), ուժեղ առաջարկ, որը Ձեր պրոդուկտն ավելի գրավիչ ու վաճառող կդարձնի:

Հետո սկսում ենք մշակել ամենօրյա քայլերը, մեր նպատակին հասնելու համար, միաժամանակ մեր առօրիայից հանում ենք այն գործողությունները, որոնք խանգարում են հասնել նպատակին:

Ըստ էության Ending mind տեխնիկան Ա կետից Բ կետ է օգնում հասնել, բայց հակառակը, Բ-ից Ա ճանապարհ հարթելու միջոցով:

 

 

 

 

Facebook Comments

Մեկնաբանություն

Լավագույն մարքեթինգային հոդվածները
Ձեր էլ․հասցեին
Ձեր տեղեկատվությունը երբեք չի տրամադրվի երրորդ անձի: