Lead magnet կամ անվճար պանիր, բայց ոչ թակարդում

Մեկնաբանություններ Չկան

Lead magnet-ն անվճար, բայց պոտենցիալ հաճախորդի համար արժեք ունեցող  պրոդուկտ է, որի խնդիրն է մեծ թվով հաճախորդներ ներգրավել Ձեր տարածք: Lead magnet-ը հաճախորդը հենց այնպես չի ստանում, այլ կոնկրետ գործողություն կատարելու դիմաց, սովորաբար էլեկտրոնային հասցեի կամ հեռախոսահամարի հետ է փոխանակվում:

Պետք չէ Lead magnet-ը շփոթել օֆֆերի (offer) կամ CTA-ի (call to action) հետ: Ի տարբերություն Lead magnet-ի, օֆֆերը վերաբերում է հենց Ձեր վաճառվող պրոդուկտին, իսկ CTA-ն հենց գործողության կոչի կոճակն է, գնել, պատվիրել, ստանալ և այլն: Lead magnet-ը դա հաճախ Ձեր պրոդուկտի հետ կապ չունեցող, բայց Ձեր հաճախորդին շատ պետքական պրոդուկտ կամ ծառայություն է, որի դիմաց հաճախորդը պատրաստ է իր տվյալները տրամադրել:

Օրինակ, մեր գործընկերներից մեկը, Casting School կենտրոնի ղեկավար Աբել Աբելյանը, երբ հիմնադրում էր խմբակներ մանուկների համար, Star Academy անվանումով, Lead magnet մշակեց երեխաների և ծնողների համար: Star Academy հայտարարեց անվճար և պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա բոլոր երեխաների և նրանց ծնողների համար: Ֆոտոսեսիային մասնակցելու համար անհրաժեշտ էր գրանցվել, թողնել էլեկտրոնային հասցեն և համարը, հետո կապվելու էին ու հրավիրեին ֆոտոսեսիայի: Հայտարարության համար մի փոքրիկ տեսանյութ պատրաստվեց և տարածվեց Facebook-ում: Մեկ ամսում մոտ 1500 գրանցվող եղավ: Անվճար ֆոտոսեսիան բնականաբար եղավ, որի ընթացքում (նաև հետագայում) ներկայացվեց  կրթական ծրագիրը մանուկների համար:

Վերոնշյալը օֆլայն lead magnet-ի օրինակ էր, այսինքն lead magnet-ը ստանում էին օֆլայն հարթակում, բայց lead magnet-ը հաճախ օգտագործվում է միայն օնլայն ոլորտում: Օրինակ, գրանցվեք և նվեր կստանաք այսինչ գիրքը, այսինչ տեսանյութը, անվճար խորհրդատվություն և այլն:

Lead magnet-ն օգտակար է մի քանի պատճառով.

1.Թույլատրում է արագ պոտենցիալ հաճախորդների տվյալներ հավաքել:

2.Օգնում է դրական առումով առանձնանալ մրցակիցներից:

3.Ապահովում է դրական հպում հաճախորդների հետ:

4.Ոչ միայն տեսականորեն, այլև գործնականորեն մեծացնում է Ձեր բրենդի ճանաչելիությունը:

5.Քանի որ մեկ անգամ Ձեզանից օգտված հաճախորդը երկրորդ անգամ ավելի հեշտ է օգտվում, ապա lead magnet-ը մեծացնում է կոնվերսիան:

Lead magnet-ի արդյունավետության մի քանի սկզբունք կա, որոնց պահպանումը կմեծացնի արդյունավետությունը:

1.Lead magnet-ը պետք է հնարավորինս օգտակար լինի: Հաճախ lead magnet-ի ժամանակ բաժանվում են շատ մատչելի է ու հաճախորդի համար ոչ միշտ արժեք չունեցող պրոդուկտներ, օրինակ՝ գրիչ, բլոկնոտ, օրացույց և այլն, սակայն ինչքան lead magnet-ի արժեքը փոքր է, այնքան նրա ազդեցությունն էլ փոքր կլինի: Հետևաբար պետք է գտնել այնպիսի պրոդուկտ կամ ծառայություն, որը Ձեր համար փոքր գին կունենա, բայց հաճախորդի համար՝ մեծ արժեք:

2.Lead magnet-ը պետք է կոնկրետ խնդիր լուծի: Եթե կոնկրետ խնդիր չի լուծում, այլ լրացուցիչ արժեք է, ապա դրա ազդեցությունը կփոքրանա:

3.Lead magnet-ը կարող է լինել լսարանին հետաքրքող, պետքական գիտելիքի տեսքով:

4.Lead magnet-ը երբեք չպետք է խաբի հաճախերդին: lead magnet-ը պետք է պանիր լինի, որը թակարդում չէ:

Քանի որ lead magnet-ի գլխավոր խնդիրն է պոտենցիալ հաճախորդների որևէ խնդիր լուծել, ապա մշակելուց առաջ կարելի է ուղղակի խոսել, ճշտել նաև հաճախորդից, թե ինչի ակնկալիք կամ կարիք ունեն:

Lead magnet մշակելուց առաջ անհրաժեշտ է նաև մշակել հետագա քայլերը, թե հավաքված Lead-երի (պոտենցիալ հաճախորդ) հետ ինչպես եք աշխատելու հետագայում, որ նրանք սկզբում դառնան հաճախորդ, հետո՝ մշտական հաճախորդ: Այսինքն, lead magnet-ը վաճառքի ձագարի մուտքի բանալին պետք է լինի, որից հետո հաճախորդի հետ աշխատանքները շարունակվելու են:

Lead magnet-ը լինում են հետևյալ տեսակների.

1.Մասնագիտական տեղեկատվություն: Եթե Ձեր թիրախային խումբը հետաքրքրվում է որևէ ոլորտի մասնագիտական տեղեկատվությամբ, գիտելիքով, ապա մասնագիտական ինֆորմացիայի առաջարկը կարող է lead magnet լինել: Եթե իհարկե այդ ինֆորմացիան հեշտ հասանելի չէ հաճախորդի համար: Այս տեսակի lead magnet-ը հիմնականում լինում է ինստրուկցիայի տեսքով, օրինակ՝ «5 կանոն սկսնակ ընկերությունների հաշվապահությունը ճիշտ կառուցելու համար»:

2.Օգտակար տեսանյութ, որը ոլորտի էքսպերտի կողմից օգտակար խորհորդներ, նյութ է պարունակում:

3.Մեծ զեղչ կամ անվճար առաքում: Օրինակ՝ «պատվիրեք հիմա և կստանաք 40% զեղչ» կամ՝ «պատվիրեք ու կստանաք անվճար առաքում առաջիկա մեկ ժամում»:

4.Ինչ-որ պրոցեսների աուդիտ կամ խորհրդատվություն: Օրինակ՝ «պատվիրեք հիմա և ստացեք անվճար աուդիտ, առանց որևէ հետագա պարտականությունների»:

5.Ուղղակի գումար առաջարկել: Օրինակ՝ «Գրանցվել հիմա ու ստանալ 20 000 դրամի զեղչ մատանի գնելու համար»:

6.Կոնկրետ պրոդուկտ կամ ծառայություն, որի համար սովորաբար հաճախերդը վճարում է և այլն:

Ցանկը կարելի է շարունակել, սակայն սկզբունքը նույնն է՝ հաճախորդի համար օգտակար պրոդուկտ կամ ծառայություն, որը հնարավոր չէ անվճար ստանալ այլ տեղերից: Ցանկալի է, որ lead magnet-ը նաև WOW ազդեցեություն ունենա հաճախորդի վրա, այսինքն զարմացնի և ստիպվի ինֆորմացիայիով կիսվել ընկերների հետ:

Վահրամ Միրաքյան

Facebook Comments

Մեկնաբանություն

Լավագույն մարքեթինգային հոդվածները
Ձեր էլ․հասցեին
Ձեր տեղեկատվությունը երբեք չի տրամադրվի երրորդ անձի: